Հայաստանի ամենամեծ պրոբլեմն այն չէ, որ պատերազմում սարսափելի պարտություն է կրել և ունի մի հարևան, որը շարունակ նոր պահանջներ է դնում մեր առջև:
Ի վերջո, մենք աշխարհի ո՛չ առաջին և ո՛չ էլ վստահաբար վերջին պետությունն ենք, որը պարտություն է կրում, բայց հետո կարողանում է զարգացման ընթացք ապահովել:
Մենք երկու ավելի վտանգավոր սպառնալիքներ ունենք՝ մեր հավաքական մտածողությունը և, թերևս, դրա հետևանք՝ այսօրվա իշխանությունը:
Այսպես կոչված, ուռահայրենասիրական և պսևդոարևմտամետ սեգմենտները գիշատչի համառությամբ քերում են մեր ժողովրդի մտածողության ռացիոնալ շերտը՝ իրենց իրարամերժ, սակայն փոխլրացնող «ուսմունքներով» Հայաստանն ու հայ ժողովրդին դնելով արկածախնդիր «պատրանքերի ճանապարհին»:
Նիկոլ Փաշինյանի ուլտրալիբերալ այլանդակությունը դրան նախորդած ուռահայրենասիրական «ասեղի» հետևանքն է:
1998-ին Հանրապետությունը պարտվել է. դրանից հետո մենք ականատեսն ենք դրա «ուռահայրենասիրական» և «լիբերալ-պացիֆիստական» պանիխիդային:
Փաշինյանն այս ամենի գռեհիկ մարմնավորումն է, դրա համար հանդուրժվում է նրա եվրոպական «կայֆարիկությունը» աղետի գոտու վերածված Հայաստանի համատեքստում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ